.

 

Articles - Armenian

ΞαΩΗο³λΑ ΏΟρ³έΗέ
β»ΛανΑ »υ ΟΗέαέ
§μο³έ·³ναρ ΙαυΫλ¦
Π³έΉΗεαυΩ Ν³έαΓ-³έΝ³έαΓ Ωί³ΟαυΫΓΗ Ρ»ο
Έαέ ²λΟ³ρΫ³έ.νο³έ·³ναρ ΙαυΫλ  
κρ΅³έΟ³ρΗγΑ
ΞΫ³έωΗ Ρ³νΗο»³έ³Ο³έ ³ΟέΓ³ρΓέ»ρΑ
§μο³έ·³ναρ ΙαυΫλΗ¦ Ώη»ρΑ λε³λαυΩ »έ Ρ³Ϋ ΟΗέα·»οέ»ρΗέ
ΆΗέ»Σαέͺ ΙαυΫλΗέ
§μο³έ·³ναρ¦, ΅³Ϋσ ³ένέ³λ ΙαυΫλ
ΞΗέαεα»ΩΗ Ρ³Ϋ³½·Η ν³ρε»ο
Έαέ ²λΟ³ρΫ³έΑ. ω»ρ³Ο³έΗ Ηρ³ναυέωαν
όΗΙΩ³·ρ»ρ
Π³Ϋ³λο³έΑ ΗέΣ Ρ³Ω³ρ Ο³ν Ώ
§ԱվետիքΑ¦ §ՄոսΟνա¦ կինոթատρոέի էկρ³նΗέ
§²վեοΗքը¦ հայի Ηρ առեղծվածով
Գերմանական ճշտապահությαυն
Έαέ ²λΟ³ρΫ³έΑ Կինոաρվեստի   մասին
Έ³ρ»ρΑ ί³Ι³ΟΗέ
Έαέ ²λΟ³ρΫ³έ ³έΡ³ο³Ο³έαυΓΫαυέΑ
β»ΛανΑͺ χαρΣ³ω³ρ
Ψ»ιέαΥΗ Ω³λΗέ Ο³Ω Ι³ν, Ο³Ω αγΗέγ
²ν»οΗωΗ ϋρ³·ΗρΑ
Home

© by author or publisher

If the © holders want us not to publish the text please contact me and we will delete it.
Webmaster e-mail

 

Գերմանական ճշտապահության անհավատալի, բայσ կատարված խախտում... Π³Ϋ³λο³έαυΩ

 (գրանցում  առանց   մեկնաբանության)

 

ΐնտրաέΗ հասարակություն Էր հավաքվել §Արմենիա¦ հյուրանոցի սրճարանի ընդարձակ դահլիճում։ Այստեղ Էին Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպաններ (Հունաստան, Ռուսաստան), դեսպանատների ներկայացուցիչներ (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա), արվեստագետ Հենրիկ Իգիթյանը, Մատենադարանի տնօրեն κեն Արեւշատյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Όաνեն Սարգսյանը եւ տեΥացի, սփյուռքահայ ու օտարազգի այլ հյուրեր։

Միջոցառումը (նվիրված կինոռեժիսոր Դոն Ասկարյանին) գերմանական ճշտապահության համաձայն (քանի որ կազմակերպիչն ու տնօրինողը գերմանական դեսպանատունն էր) պետք Է սկսվեր ուղիΥ ժամը 19-ին, բայց... հրավիրվածները 60 րոպե շարունակ հույսով ու հավատով սպասում Էին պատվավոր հյուրերին՝ Հայաստանի իշխանությունների »ւ կառավարության տարբեր ոլորտներում, տարբեր աթոռներ զբաղեցնող հայազգի պաշտոնյաներին եւ, հատկապես, մշակույթի նախարար Հակոբ Մովսեսին։ Երբեմն-երբեմն ներկաների հայացքները գամվում Էին մուտքի ծանր դռանը, ΅այσ...

Առաջինը տեղի տվեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնակատար տիկին Ինգրիդ Դելֆսի նյարդերը։ Նա ժպիտով հաղթահարեց հոգում արթնացած զգացմունքների խռովքը, խնդրեց ներկաների ուշադրությունն ու միջոցառումը սկսված հայտարարեց։

Տիկին Դելֆսը հանգամանորեն ներկայացրեց կինոռեժիսորի կյանքն ու գործունեությունը, շեշտը դնելով հատկապես Դոն Ասկարյան արվեստագետի կյանքի բեռլինյան ժամանակահատվածի ու նրա ստեղծած ֆիլմերի վրա։

-Ֆիլմեր,-նշեσ Ինգրիդ ԴԵլֆսը,-որոնք հիմնականում պատմում են հայ ժողովրդի ցավի, դաժան ճակատագրի, նրա հանճարեղության մասին։ όիլմեր, որոնք, լինելով զուտ հայկական, կարողացան հուզել ոչ միայն գերմանացի, այլեւ աշխարհի մյուս երկրների հանդիսատեսին։ Քիչ է պատահում, երբ օտար ազգի պրոբլեմները հետաքրքրեն մի այլ ազգի ներկայացուցիչներին, հանդիսատեսին ու արվեստագետներին։ Ազգությամբ հայ, բայց Գերմանիայի բնակիչ Դոն Ասկարյանը կարողացավ դառնալ այդ քչերից մեկը։ Ուզում եմ նշել, որ մենք ընկալեցինք Կոմիտասի ողբերգությունը, որը լռեց 1915-ի զանգվածային ջարդերից հետո եւ ուրախ ենք, որ §Կոմիտասը¦ կյանքի կոչվեց ու իր հաղթական ճանապարհն հարթեց հենց գերմանական հոΥում...

Ίμ տիկին Ինգրիդ Դելֆսը, եυ Գերմանիայի դեսպանատան մշակույթի հարցերով պատասխանատու  տիկին Մարիոն Ռամակերսն ընդգծեցին, որ Ասկարյան ռեժիսորի ստեղծած կերպարները՝ օտար հոΥում ծվարած հայազգի զավակները, կծկվում են, խորΡում, տառապում »ւ, ասես, ժխտում իր»նց ժամանակն ու շրջապատը։  Կինեմատոգրաֆիկ հնարանքներով ռեժիսորն ³յդ կերպարներին տեΥափոխում է ժամանակային փուլերով (ջարդելով անցյաΙΗ ու ներկայի սահմանապատնեշը) եւ մ»զ կլանում այդ տեΥափոխումների մտահայեցողական հնչեղությամբ։

Իմաստալից  Էր Դոն Ասկարյանի շնորհակալական խոսքΑ.

-Սերն Է կյանքի շարժիչ ուժը, մարդկային բարությունΑ։ Եթե, հավուր պատշաճի, կարողանանք ընդունել միմյանց, ուրախանալ մեկս մյուսիս հաջողություններով, եթե առաջնորդվենք՝ §λիրեք միմյանց¦ պատվիրաέով, ապա աշխարհում կթագավորեն սերն ու խաղաղությունը։

Երեկոյի տիրուհիները՝ հմայիչ ու բարեհամբույր գերմ³նուհիները, միջոցառման մասնակիցներին խնդրեցին օգտվել դեսպանատան առփտ  ու ճոխ հյուրասիրությունից, որն այնքան անտարբերությամբ մ»ρժեցին մ»ρ պաշտոնյա պարոննեρΑ։

ՓԻՐՈՒԶԱ  ՄԵԼԻՔκΊԹՅԱՆ