.

 

Articles - Armenian

ΞαΩΗο³λΑ ΏΟρ³έΗέ
β»ΛανΑ »υ ΟΗέαέ
§μο³έ·³ναρ ΙαυΫλ¦
Π³έΉΗεαυΩ Ν³έαΓ-³έΝ³έαΓ Ωί³ΟαυΫΓΗ Ρ»ο
Έαέ ²λΟ³ρΫ³έ.νο³έ·³ναρ ΙαυΫλ  
κρ΅³έΟ³ρΗγΑ
ΞΫ³έωΗ Ρ³νΗο»³έ³Ο³έ ³ΟέΓ³ρΓέ»ρΑ
§μο³έ·³ναρ ΙαυΫλΗ¦ Ώη»ρΑ λε³λαυΩ »έ Ρ³Ϋ ΟΗέα·»οέ»ρΗέ
ΆΗέ»Σαέͺ ΙαυΫλΗέ
§μο³έ·³ναρ¦, ΅³Ϋσ ³ένέ³λ ΙαυΫλ
ΞΗέαεα»ΩΗ Ρ³Ϋ³½·Η ν³ρε»ο
Έαέ ²λΟ³ρΫ³έΑ. ω»ρ³Ο³έΗ Ηρ³ναυέωαν
όΗΙΩ³·ρ»ρ
Π³Ϋ³λο³έΑ ΗέΣ Ρ³Ω³ρ Ο³ν Ώ
§ԱվետիքΑ¦ §ՄոսΟνա¦ կինոթատρոέի էկρ³նΗέ
§²վեοΗքը¦ հայի Ηρ առեղծվածով
Գերմանական ճշտապահությαυն
Έαέ ²λΟ³ρΫ³έΑ Կինոաρվեստի   մասին
Έ³ρ»ρΑ ί³Ι³ΟΗέ
Έαέ ²λΟ³ρΫ³έ ³έΡ³ο³Ο³έαυΓΫαυέΑ
β»ΛανΑͺ χαρΣ³ω³ρ
Ψ»ιέαΥΗ Ω³λΗέ Ο³Ω Ι³ν, Ο³Ω αγΗέγ
²ν»οΗωΗ ϋρ³·ΗρΑ
Home

© by author or publisher

If the © holders want us not to publish the text please contact me and we will delete it.
Webmaster e-mail

 

§Վտանգավոր¦, բայց անվնաս լույս, որովհեοեւ այΉ լույսΑ բխում է հոգուσ

 

§Արվեստ¦ ցուցասրահում, ուր արդեն բացվել էր գերմանահայ կինոբեմադրիչ, միջազգային մրցանակների բազմակի դափնեկիր Դոն Ասկարյան Ιոաանկարչի աշխատանքների ցուցահանդեսը, տեղի ունեցավ նրա §Վտանգավոր լույս¦ գրքի գինեձոնը։

-Այդ լույսը, սակայն,-ինչպես իր խոսքում նշեց §Երեկոյան Երեւան¦ թերթի խմբագիր Ն. Ենգիբարյանը,-վտանգավոր չէ, որովհետեւ այն հոգուց բխող լույս է։

 

ΔողովածուΫում զետեղված են Ասկարյան ռեժիսորի երեք սցենարները՝ §Նորադուզ¦, §Ավետիք¦, §Կոմիտաս¦, հոդվածները եւ հատվածներ միջազգային մամուլում լույս տեսած հարցազրույցներից ու գրախոսություններից։

§Կոմիտասն¦ ու §Ավետիքը¦ հայ-գերմանական ֆիլմեր են։ Այս փաստը գրքի շնորհանդեսում շեշտեց նաեւ ΠΠ-ում Գերմանիայի դեսպանատան  ներկայացուցիչը։ Հիշյալ երկու ֆիլմերն էլ հայ ժողովրդի ողբերգական անցյալի կինեմատոգրաֆիական հիշողությունն են։

-Ես չեմ §Կոմիտաս¦ ֆիլմի հեղինակը,-արեւմտագեρմանական հեոուստաընկերության աոաջին ծրագրով հայտարարել է Ասկարյանը։-Ֆիլմի հեղինակներն էին երկու միլիոն սպանված հայերը։

Հենց այդ զոհերիέ Էլ Դոնը նվիրել Է իր ֆիլմը։ Այս աշխատանքը  ոչ միայն ողբ Է հայ զոհերի համար, այն նաեւ Հայաստանի  գեղեցկության, նրա սովորույթների գովքն Է։ Այս ֆիլմը նաեւ մեծ խորհուրդ պարունակող սրբանկարչություն Է, եւ իզուր չէ, որ Պետեր Վ. Յանզեն Դոն Ասկարյանին անվանել է սրբանկարիչ։

Հազվագյուտ գեղեցիկ տեսարանների, կինոպատկերների ֆիլմ է §Ավետիքը¦, լի խորհրդավորությամբ, որի փնտրածն այս աշխարհում ճշմարտությունն է։ §Ավետիքի¦ հերոսն իր մեջ ինչ-որ տեղ, կարելի է ասել, ամփոփում Է հենց կինոբեմադրիչին, որին ճակատագիրը նետել Է Բեռլին։ Ֆիլմում Հայաստանը եւս մի կերպար Է, որը հերոսի երկաթուղուն կից բեռլինյան փոքրիկ բնակարանում անվերջ հայտնվում է մերթ Հուշի, մերթ Տեսիլքի կերպարանքով։

§Ավետիքը¦, որը Արեւմուտքում թեպետ եւ բնորոշել են որպես ֆիլմ-հարցազրույց, իր նախորդի՝ §Կոմիտասի¦ նման գրեթե համր Է։

Որքան Էլ Դոն Ասկարյանի ֆիլմերέ անվանում են հայ-գերմասական, միեւնույնն է, դրանք մերն են, միայն հայկական, որոնք տեսիլքների, երազների, պատմության շերտերում մնացած կերպարների միջոցով համայն աշխարհի հանդիսատեսին պատմեցին եղեռն, պատերազմ ու երկրաշարժ տեսած մեր Հայրենիքի մասին։

Բարի ճանապարհ  մաղթենք »ν Դոնին, եւ նրա §Վտանգավոր  լույս¦ ժողովածուին, որի տառապանքի ու ճակատագրի  դրոշմը կրող հերոսներըͺ Կոմիտասն ու Ավետիքը, ընթերցողին կառաջնորդեն դեպի ճշմարտությունն ու Լույսը՝ մենության, վեհանձնության ու անընկճելիության բավիղներով։

ՓԻՐՈՒԶԱ  ՄԵԼԻՔκΊԹՅԱՆ